Հայտնի է` ինչու Ինտերը դեռևս պաշտոնապես չի հայտարարել Մխիթարյանի տրանսֆերի մասին
Ինչպես արդեն հայտնի է, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանում է հռոմեական ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր»։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 33-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ բուժզննում է անցել միլանյան ակումբի համար։
Մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ հայ կիսապաշտպանն արդեն 2 տարվա պայմանագիր է կնքել «ներաձուրիների» հետ, իսկ նրա աշխատավարձը կկազմի 3.5 մլն եվրո։
Այդուհանդերձ, «Ինտերը» դեռևս պաշտոնապես չի հայտարարել Մխիթարյանի տրասնֆերի մասին։
Բանն այն է, որ, ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան ակուկբը «Ռոմային» պաշտոնապես չի հայտնել Մխիթարյանի հետ բանակցություններ վարելու մասին, ինչի հետևանքով «ներաձուրիները» պետք է սպասեն մինչև հուլիսի 1-ը, երբ հայ կիսապաշտպանը պաշտոնապես կդառնա ազատ գործակալ։
Սպասվում է, որ «Ինտերը» տրանսֆերի մասին կհայտարարի հուլիսի 1-ից հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, տրանսֆերներ