Հայտնի է, թե որքան կբացակայի Ուսման Դեմբելեն

Հայտնի է, թե որքան կբացակայի Ուսման Դեմբելեն

30/11/2019 - 00:32

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկատվություն է ստացել Ուսման Դեմբելեի վնասվածքի վերաբերյալ։

Ֆրանսիացի եզրային հարձակվողը Չեմպիոնների լիգայի «Բորուսիայի» դեմ հանդիպման ժամանակ աջ ոտքի ազդրի վնասվածք է ստացել։ Ըստ տեղեկությունների՝ վինգերը բաց կթողնի 10 շաբաթ, ինչի պատճառով բաց կթողնի նաև դեկտեմբերի 18-ին կայանալիք «Էլ կլասիկոն»։

Ավելի վաղ, AS պարբերականը հաղորդել էր, որ խաղացողի ապաքինման համար կպահանջվի 5 շաբաթ, սակայն լրացուցիչ հետազոտությունից հետո պարզ էր դարձել, որ խաղացողի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023