Հայտնի է, թե որ դեպքում կտապալվի Մեսսիի Սիթի տեղափոխությունը
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը։ Նա ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սակայն նրա՝ անգլիական ակումբ տեղափոխության հարցում խնդիրներ են առաջացել։
«Քաղաքաբնակների» ղեկավարները վերլուծել են իրենց ֆինանսական հնարավորությունները, ինչի արդյունքում որոշում է կայացվել, որ արգենտինացու տրանսֆերը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ակումբը գումար չվճարի «Բարսելոնային»։ Այդ մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի աշխատավարձն արդեն ֆինասնական լուրջ ծանրավեռնվածության կկանգնեցնի «Սիթիին»։ Բացի դրանից, մանկունյական ակումբը չի ցանկանում ՖԻՖԱ-ի ֆինանսական fair-play-ի որևէ կանոն խախտի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» 33-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 100 մլն եվրո աշխատավարձով։ Հարկերը հանած՝ ֆուտբոլիստը կվաստակի 50 մլն եվրո։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ