Հայտնի է, թե որ ակումբի հետ է բանակցում Վարազդատ Հարոյանը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան Չինաստանում շարունակելու տարբերակ ունի։
Sportball24-ին հայտնի է դարձել, որ 31-ամյա պաշտպանը բանակցություններ է վարում «Ցինդաո Վեսթ Քոսթ» ակումբի հետ։
Նշվում է, որ կողմերի միջև բանակցություններն արդեն վերջնական փուլում են և շատ մոտ են համաձայնության գալուն։
Հավելենք, որ «Ցինդաո Վեսթ Քոսթը» 2024 թ. մրցաշրջանում հանդես է գալու Չինաստանի Սուպերլիգայում, որը երկրի բարձրագույն դիվիզիոնն է։
Հիշեցնենք, որ Հարոյանը վերջերս է հեռացել ղազախական «Աստանայից»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Հայաստանի-հավաքական, Չինաստանի Սուպերլիգա, Վարազդատ Հարոյան, տրանսֆերներ, Ցինդաո Վեսթ Քոսթ