Հայտնի է, թե ովքեր են սպասարկելու Բարսելոնա – Նապոլի և Բավարիա – Չելսի հանդիպումները
ՈՒԵՖԱ-ն պաշտնոական կայքում հրապարակել է օգոստոսի 8-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» – «Նապոլի» և «Բավարիա» – «Չելսի» հանդիպմումների մրցավարական անձնակազմերը․
«Բարսելոնա» – «Նապոլի» – գլխավոր մրցավար՝ Չունեյթ Չակիր, օգնականներ՝ Բահաթին Դուրան, Տարիկ Օնգուն, չորրորդ մրցավար՝ Հալիլ Մելեր (բոլորը՝ Թուրքիա)
«Բավարիա» – «Չելսի» – գլխավոր մրցավար՝ Օվիդիու Հացեգան, օգնականներ՝ Օկտավիան Շովրե, Սեբաստիան Գեորգե, չորրորդ մրցավար՝ Ռադու Պետրուսկու (բոլորը՝ Ռումինիա)։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Նապոլի» դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1։1 արդյունքը, իսկ «Բավարիան» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթել էր «Չելսիին»։
# Բավարիա, Բարսելոնա, Նապոլի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Չունեյթ Չակիր, Օվիդիու Հացեգան