Հայտնի է, թե երբ է Բորուսիան պատրաստվում բաժանվել Հալանդից

Հայտնի է, թե երբ է Բորուսիան պատրաստվում բաժանվել Հալանդից

19/10/2020 - 17:50

Ինչպես տեղկեացնում է AS-ը, «Ռեալը» շարունակում է հետաքրքրություն պահպանել Էրլինգ Հալանդի նկատմամբ, սակայն մինչև 2022 թվականի ամառ միանշանակ չի կարողանա ձեռք բերել նորվեգացի հարձավողին։

Ավելի վաղ տեղեկատվություն տարածվեց, որ դորտմունդյան ակումբը 2021 թվականի ամռանը պատրաստ է դիտարկել այն ակումբների առաջարկները, որոնք պատրաստ կլինեն նվազագույնը վճարել 75 մլն եվրո, սակայն AS-ի փոխանցմամբ, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Հայտնի է, որ «Բորուսիայի» և խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի միջև կա բանավոր համաձայնություն, ըստ որի, խաղացողի հնարավոր տեղափոխությունը մեկ այլ ակումբ քննարկվելու է միայն 2022 թվականի ամռանը։

Նշվում է նաև, որ «արքայական» ակումբը ներկա պահին չի պատրաստվում Կարիմ Բենզեմայի դիրքի համար անմիջական մրցակից ձեռք բերել․ Բենզեմայի և «Ռեալի» միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։

Բացի դրանից, մադրիդյան ակումբը հուսով է, որ կարիք չի լինի ակտիվացնել Էրլինգ Հալանդի հրաժարագինը, որը կազմում է 75 մլն եվրո․ ակումբը հուսով է, որ «իշամեղուների» հետ համաձայնության կհասնի ավելի ցածր գնով։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը նախորդ ձմեռային պատուհանի ընթացքում 20 մլն եվրոյի դիմաց «Զալցբուրգից» տեղափոխվեց «Բորուսիա»՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Մինչ այս 20-ամյա հարձակվողը «դեղինների» կազմում մասնակցել է 24 հանդիպման և դարձել 21 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023