Հայտնի է, թե Բարսելոնայի ֆուտբոլիստներից ով է վարակվել Covid-19-ով

Հայտնի է, թե Բարսելոնայի ֆուտբոլիստներից ով է վարակվել Covid-19-ով

12/08/2020 - 21:17

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» այսօր ՝ օգոստոսի 12-ին, հայտարարեց, որ ակումբի ֆուտբոլիստների շրջանակում կա կորոնավիրոսով վարակված։

Հաղորդվեց նաև, որ վարակաիրը այն ֆուտբոլիստներից է, ովքեր նոր են վերադարձել վարձավճարից և նախապատրաստվում են արդեն նոր մրցաշրջանին։ Այդ ֆուտբոլիստը կոնտակտ չի ունեցել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր մեկնելու են Լիսաբոն՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին, որի շրջանակում օգոստոսի 14-ին կատալոնական ակումբը մրցելու է «Բավարիայի» դեմ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, թե «բլաուգրանասի» ֆուտբոլիստներից ով է հանձնել Covid-19-ի դրական թեստ։ Այդ ֆուտբոլիստը ֆրանսիացի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն է, ով անձամբ է սոցցանցերի իր օգտահաշիվներում տեղեկացրել դրա մասին․

«Ես Covid-19-ի դրական թեստ եմ հանձնել։ Հիվանդության որևէ ախտանշան չունեմ, այժմ գտնվում եմ տանը, ինքնամեկուսացել եմ և հետևում եմ բժշկական անձնակազմի խորհուրդներին։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- գրել է 20-ամյա պաշտպանը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի պաշտպանն ավարտված մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Շալկե-04»-ի կազմում։ Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարարերի շրջանակում մասնակցել է 13 հանդիպման։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023