Հայտնի է Էնդրիկի խաղահամարը Ռեալում

Հայտնի է Էնդրիկի խաղահամարը Ռեալում

24/06/2024 - 14:46

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էնդրիկը նոր ակումբում կրելու է «16» համարի մարզաշապիկը, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի ֆուտբոլիստն «արքայական» ակումբի հետ պայմանագիրը կնքելու է հուլիսի 21-ին, երբ դառնա 18 տարեկանա։ Նրա շնորհանդեսը նախատեսված է հուլիսի 26-ին։

Սպասվում է, որ շնորհանդեսից հետո Էնդրիկը կմեկնի ԱՄՆ և կմիանա «Ռեալին»։ Օվկիանոսից այն կողմ իսպանական գրանդն անցկացնելու շրջագայություն ու մի շարք ընկերական հանդիպումներ։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Էնդրիկի տրանսֆերի համար բրազիլական «Պալմեյրասին» վճարել է 35 մլն եվրո։ Գործարքը ներառում է նաև 25 մլն եվրո հավելավճարների կետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023