Հայտնի է դարձել Սանչոյի աշխատավարձի չափը, որը նա վաստակելու Է ՄՅՈՒ-ում
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ, թե ինչ պայմաններով է «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն տեղափովխելու «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, կողմերը համաձայնության են հասել խաղացողի անձնական պայմանագրի կետերի հարցում։ Խաղացողը մանկունյական ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը շաբաթական կազմելու է 377 հազար եվրո (տարեկան՝ 17․6 մլն եվրո)։ Այդկերպ 20-ամյա վինգերը կդառնա «կարմիր սատանաների» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմից ամենաշատը վաստակում է Դավիդ դե Խեան, ում տարեկան աշխատավարձը կազմում է 21․5 մլն եվրո։
«Բորուսիայի» կազմում Սանչոն տարեկան վաստակում է 6 մլն եվրո, և եթե մնա դորտմունդյան ակումբի կազմում նրա աշխատավարձը կդառնա 10 մլն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բորուսիան» տրանսֆերի ֆինանսական հարցերում դեռևս չեն կարողանում համաձայնության։ Գերմանական ակումբը խաղացողի վաճառքից ցանկանում է ստանալ 120 մլն եվրո, իսկ «ՄՅՈՒ»-ի ներկայացուցիչները պատրաստ են այդ գումարը վճարել միայն մաս-մաս, ինչը կարծես թե ձեռնտու չէ «դեղիններին»։
# Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջեյդոն-Սանչո, տրանսֆերներ