Հայտնի է դարձել, թե որ դեպքում ՊՍԺ-ն պաշտոնանկ կանի Գալտիեին
ՊՍԺ-ն դեռևս չի պատրաստվում պաշտոնանկ անել ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին Չեմպիոնների լիգայի պայքարից դուրս մնալուց հետո:
Paris Fans-ը, հղում կատարելով Le Parisien-ին, հայտնում է, որ փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Խելայֆին «Բավարիայից» կրած պարտություններից հետո (0:1, 0:2) չի պատրաստվում հապճեպ որոշումներ կայացնել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 56-ամյա մասնագետը պաշտոնանկ կարվի միայն այն դեպքում, եթե «Պարի Սեն-Ժերմենը» չկարողանա դառնալ Լիգա 1-ի չեմպիոն:
Նման զարգացումների դեպքում ակումբը կլքի նաև ՊՍԺ-ի ղեկավարության ֆուտբոլային հարցերով խորհրդական Լուիշ Կամպուշը:
Նշենք, որ փարիզյան ակումբը Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 26 խաղից հետո վաստակել է 63 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մարսելին» գերազանցելով 8 միավորով:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Լուիշ Կամպուշ, Նասեր Ալ-Հելայֆի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե