Հայտնի է դարձել Դիոգու Ժոտայի և նրա եղբոր վթարի պատճառը
«Լիվերպուլի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբայր Անդրե Սիլվայի ավտովթարի հիմնական պատճառը թույլատրելի արագության գերազանցումն է, հաղորդում է Marca-ն` հղում անելով Իսպանիայի ոստիականության հայտարարությանը.
«Ուսումնասիրությունները փաստում են, որ վթարի ժամանակ գերազանցվել է թույլատրելի արագությունը։ Դա վթարի հիմնական պատճառն է։ Մեքենան վարել է Դիոգու Ժոտան»,- նշվում է ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ։
28-ամյա Ժոտան և նրա 26-ամյա եղբայր Անդրե Սիլվան, որը նույնպես ֆուտբոլիստ էր, Իսպանիայի A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրում` Սամորայի շրջանի Պալասիոս դե Սանաբրիա բնակավայրի մոտակայքում, ավտովթարի հետևանքով մահացել են։
Նախնական տեղեկություններով` ավտովթարի պատճառն անվադողի պայթելն էր եղել, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ճանապարհի արգելապատնեշին, գլորվել, բռնկվել և այրվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Պորտուգալիայի հավաքական