Հայտնի է դարձել Բարսելոնայի առաջնային տրանսֆերային նպատակը
Կատալոնական «Բարսելոնան» հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ուժեղացնել թիմի կիսապաշտանությունը։
«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է կարիերան շարունակել հենց «Բարսելոնայի» կազմում, քանի որ 23-ամյա իսպանացին դարձել է կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը։ Խաղացողի տրանսֆերին հավակնում է նաև «Ռեալը»։ Այս մասին տեղեկացնում է Cadena Ser-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է անձամ Կիկե Սետիենը, ով Ռուիսի հետ աշխատել է «Բետիսի» կազմում։ Կողմերը միասին աշխատել են 2017-18 թվականներին։
# Բարսելոնա, Կիկե Սետիեն, Նապոլի, Ֆաբիան Ռուիս