Հայտնի է ԱՊԼ-ի լավագույն երտիասարդ ֆուտբոլիստը
Պրեմիեր լիգան շարունակում է ամփոփոլ 2019/20 մրցաշրջանը։
Ինչպես տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Քվեարկության արդյունքում 21-ամյա եզրայինն առաջ է անցել Ջեք Գրիլիշից («Աստոն Վիլլա»), Մեյսոն Գրինվուդից, Անտոնի Մարսիալից, Մարկուս Ռեշֆորդից (բոլորը՝ «ՄՅՈՒ»), Դին Հենդերսոնից («Շեֆիլդ Յունայթեդ»), ինչպես նաև «Չելսիի» երկու երիտասարդ ֆուտբոլիստներից՝ Քրիստիան Պուլիշիչից և Մեյսոն Մաունթից։
Հավելենք, որ քվեարկությանը մասնակցել են երկրպագուները, ԱՊԼ-ի բոլոր 20 ակումբների ավագները, ինչպես նաև ֆուտբոլային փորձագետները։
# Անտոնի Մարսիալ, ԱՊԼ, Դին Հենդերսոն, Լիվերպուլ, Մարկուս-Ռեշֆորդ, Մեյսոն Գրինվուդ, Մեյսոն Մաունթ, Ջեք Գրիլիշ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Քրիստիան Պուլիշիչ