Հայտնի է Անգլիայի մարզիչների ասոցիացիայի վարկածով ԱՊԼ-ի լավագույնը մարզիչը
Ինչպես տեղեկացնում է Անգլիայի մարզիչների ասոցիացիայի պաշտոնական կայքը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 խաղարկության լավագույն մարզիչ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 53-ամյա գերմանացի մասնագետը պարգևատրվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի անվան մրցանակով։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանի արդյունքներով Յուրգեն Կլոպի գլխավորությամբ մերսիսայդյան ակումբը վաստակեց 99 միավոր, 18 միավորով գերազանցեց մոտակա հետապդնող «Մանչեսթեր Սիթիին»՝ նվաճելով Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ «Լիվերպուլը» նման հաջողության հասնում էր առաջին անգամ, իսկ ընդհանրապես վերջին չեմպիոնությունը գրանցվել էր 1990 թվականին, երբ Պրեմիեր լիգան դեռևս չէր ստեղվել։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ