Հայտնի է այն ակումբը, որտեղ Մեսսին իրապես ցանկանում է հանդես գալ
Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին լրջորեն մտածում է հեռանալ ակումբից։ Երեկ՝ օգոստոսի 25-ին, նա բյուրոֆաքս է ուղարկել ակումբի ղեկավարներին՝ ցանկություն հայտնելով հեռանալ ակումբից։ Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը նրան հնարավորություն է տալիս խզել պայամանգիրը և հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Esporte Interativo-ի լրագրող Մարսելո Մեխլերը, Լեո Մեսսին իրապես ցանկանում է հանդես գալ «Մանչեսթեր Սիթիում»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը օրեր առաջ կապ է հաստատել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ, հայտնել իր ցանկությունը և հետաքրքրվել՝ արդյո՞ք հավանական է իր տեղափոխությունը անգլիական ակումբ, թե՞ ոչ։
Այս տեղեկատվությունը հաստատել են նաև կատալոնական RAC1-ը և TV3-ը։
Հավելենք, որ Մարսելո Բեխլերն ապրում և աշխատում է Բարսելոնայում և հենց բրազիլացի լրագրողն էր ժամանակին առաջինն է տեղեկացրել այն մասին, որ Նեյմարը «բլաուգրանասից» տեղափոխվելու է ՊՍԺ։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, Մարսելո Բեխլեր, Պեպ Գվարդիոլա, տրանսֆերներ