Հայտնի դարձավ նաև վերջին ակումբը, որը հանդես կգա ԱՊԼ-ում🎥
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Բրենթֆորդը» և «Ֆուլհեմը»։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի 105-րդ րոպեին «Ֆուլհեմի» ֆուտբոլիստներն հաշվի մեջ առաջ անցան․ աչքի ընկավ Ջո Բրայանը, իսկ 117-րդ րոպեին Բրայանն իր հաշվին արդեն դուբլ գրանցեց։
«Բրենթֆորդի» ֆուտբոլիստներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Նոմինալ տանտերերի կազմից միակ գոլը խփեց Հենրիկ Դալգսգորդը, սակայն ավելին չհաջողվեց անել։
Այսպսիով, «Ֆուլհեմը» մեկ տարի անց վերադառնում է Պրեմիեր լիգա, իսկ «Բրենթֆորդը» ձեռքից բաց թողեց պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ ԱՊԼ։
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Չեմպիոնշիփ, Ֆուլհեմ