Հայտնի ակումբն առաջարկ է պատրաստում Թիկնիզյանի տրանսֆերի համար
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել «Զրվենա Զվեզդայում», գրում է Metaratings-ը։
Սերբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար։ Թիկնիզյանն արդեն հայտնել է Բելգրադը ներկայացնող ակումբին, որ համաձայն է տրանսֆերին։
«Լոկոմոտիվը» հայ պաշտպանի տրանսֆերը պատրաստ է վաճառել 2-3 միլիոն եվրոյով։
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղից (2:2) դժգոհել էր «Լոկոմոտիվում» իր կարգավիճակից ու պատրաստվում է խնդրել ակումբի ղեկավարությանը թույլ տալ իրեն հեռանալ։
Նշենք, որ «Ցրվենա Զվեզդան» 8-րդ անգամ անընդմեջ դարձել է Սերբիայի չեմպիոն ու նոր մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորկան երկրորդ փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լոկոմոտիվ, Հայաստանի-հավաքական, Նաիր Տիկնիզյան, Սերբիայի Սուպերլիգա, տրանսֆերներ, Ցրվենա Զվեզդա