Հայնտի են դարձել այն ակումբները, որոնց միջև Հավերցը ընտրություն կկատարի

Հայնտի են դարձել այն ակումբները, որոնց միջև Հավերցը ընտրություն կկատարի

04/06/2020 - 17:59

Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտան Կայ Հավերցը մրցաշրջանի ավարտին մտադիր է հեռանալ ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն, 20-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ կարիերան շարունակել «Բավարիայի» կազմում, որը գարնանը նրան պայմանագիր էր առաջարկել։ Մյունխենյան ակումբն առաջարկել էր 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 մլն աշխատավարձով։

Հաղորդվում է, որ խաղացողի ներկայացուցիչներին հաջողվել է պարզել, որ մյունխենյան ակումբը չի պատրաստվում ձեռք բերել Հավերցին, քանի որ «Բավարիայի» տրանսֆերային գլխավոր նպատակը «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեին ձեռք բերելն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողն ընտրություն կկատարի «Ռեալի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» միջև։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բայերը» ֆուտբոլիստին բաց չի թողնի 80 մլն եվրոյից պակաս գնով։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023