Հայկական ակումբներն այսօր սկսում են պայքարը ԵԼ շրջանակում🎥

Հայկական ակումբներն այսօր սկսում են պայքարը ԵԼ շրջանակում🎥

27/08/2020 - 11:16

Օգոստոսի 25-ին «Ռիտերայ» (Լիտվա) 3:2 «Դերրի Սիթի» (Հյ․ Իռլանդիա) խաղով մեկնարկեց Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության որակավորման առաջին փուլը։

Այսօր օգոստոսի՝ 27-ին, որակավորման առաջին փուլի շրջանակում պայքարի մեջ են մտնելու բազմաթիվ ակումբներ, որոնց թվում են նաև հայկական երեք ակումբները՝ «Նոան», «Ալաշկերտը», ինչպես նաև «Շիրակը»։

Առաջինը պայքարի մեջ կմտնի VBet Հայաստանի գավաթակիր «Նոան», որը Ղազախստանում հյուրընկալվելու է «Կայրաթին»։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18։00-ին, իսկ ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել «Հ1»-ի եթերով։

Երևանի ժամանակով 20։00-ին իր հանդիպումը կանցկացնի «Ալաշկերտը», որը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Ռենովա» ակումբի դեմ, իսկ այդ հանդիպումը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերով։

Ժամը 22։30-ին պայքարը կսկսի նաև Գյումրու «Շիրակը», որը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում` «Նացիոնալ» մարզադաշտում կմրցի «Ստյաուայի» դեմ։ «Ստյաուա» – «Շիրակ» խաղն էլ հեռարձակվելու է «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերով։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023