Հայկ Իշխանյանին անհասկանալի պատճառով հեռացրել են Ժետիսուից

Հայկ Իշխանյանին անհասկանալի պատճառով հեռացրել են Ժետիսուից

14/02/2020 - 00:11

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը, ով վերջերս էր մեկ տարվա պայմանագիր կնքել Ղազախստանը ներկայացնող «Ժետիսուն», հեռացվել է թիմից։

Այս մասին տեղեկացնում է sport.inform.kz կայքի խմբագիր  Այդին Կոժախմետը:

«Մի քանի անգամ լսել եմ, որ «Ժետիսուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Օգայը ֆուտբոլիստների նկատմամբ բռնապետական մոտեցումներ ունի։ Խաղադաշտում կարգապահության հետ կապված ամեն ինչ պարզ է, սակայն առօրյա կայնքում նրա մոտ որոշ բաներ ծայրահեղության է հասնում։

Վաղուց տեղեկություններ կան, որ Օգայը «Ժետիսուի» ներսում բանակային կարգեր է հաստատել․ նախաճաշին, ճաշին, ինչպես նաև ընթրիքին բոլորը պիտի ներկայանան միանման գուլպաներով, իսկ առանց գուլպաների մուտքն արգելվում է։

Ամենատարօրինակն այն է, որ մարզումների ժամանակ արգելվում է ծիծաղել։ Ավելին՝ նույնիսկ ժպտալն է արգելվում մարզումների ժամանակ։

Կարճ ասած՝ 2 օր առաջ «Ժետիսուի» կազմից հեռացվել է Հայկ Իշխանյանը, ով վերջերս էր համալրել ակումբի շարքերը, Օգայի կողմից հեռացվել է մարզումներից, ինչից հետո առհասարակ հեռացվել է ակումբից։ Իշխանյանը կա՛մ մարզման ժամանակ ժպտացել է, կա՛մ էլ արևից դեմքը ծամածռել է։ Օգայը նկատելով այդ ամենը՝ հարձակվել է Իշխանյանի վրա։ Սակայն, այդ ամենի միակ պատճառը եղել է ժպիտը։ Արդյունքում խաղացողի հետ խզվել է պայմանագիրը»,- գրել է Կոժխամետը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023