Հայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի կորզեց Կոսովոյից 📸
Հայաստանի Մ19 հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի B2 խմբի առաջին տուրում ոչ-ոքի (1:1) կորզեց Կոսովոյի հասակակիցների թիմից։
Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմին 81-րդ րոպեին պարտությունից փրկեց «Ռոստովի» վինգեր Դավիթ Բաթոյանը։ Կոսովոյից հաշիվը 19-րդ րոպեին բացել էր Լորիկ Մեհմետին։
Հայաստանի հավաքականը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 27-ին` մրցելով Թուրքիայի դեմ։
B2 խմբում է նաև Ջիբրալթարի թիմը, որի դեմ հայ ֆուտբոլիստները կմրցեն մարտի 30-ին։
Հավելենք, որ Հայաստանի Մ19 հավաքականը պաշտոնական խաղում նախորդ անգամ չէր պարտվել գրեթե 4 տարի առաջ` 2022թ. սեպտեմբերի 27-ին ոչ-ոքի (1:1) գրանցելով Բելառուսի հետ։
Դրանից հետո Հայաստանի թիմն անցկացրած հաջորդ 9 պաշտոնական խաղերում պարտվել էր` բաց թողնելով 29 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դավիթ Բաթոյան, Եվրոպայի Մ-19 առաջնություն, Հայաստանի Մ-19 հավաքական, Ռազմիկ Գրիգորյան