Հայաստանի Մ-21 հավաքականի մրցակիցները Եվրո-2027-ի որակավորման փուլում 📸
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկվել է E խմբում և կմրցի Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի թիմերի դեմ։
Եվրո-2027-ի որակավորման փուլի հանդիպումները կկայանան 2025 թ. մարտից 2026 թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն 9 խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղը գրաված հավաքականներից լավագույն արդյունք ունեցողը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած մյուս 8 հավաքականները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ-ում։
Հավելենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կկայանա Սերբիայում և Ալբանիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Եվրո-2027, Եվրոպայի երիտասարդական առաջնություն, Իտալիայի Մ-21 հավաքական, Հայաստանի Մ-21 հավաքական, Հայաստանի-երիտասարդական-հավաքական