Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը հիասքանչ comeback-ով հաղթեց Շոտլանդիային
Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը պայքարն սկսեց Եվրո-2022-ի որակավորման փուլի շրջանակում։
Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը Խորվաթիայի Լուչկո քաղաքում ընտրական փուլի 1-ին տուրում 11-րդ խմբի շրջանակում մրցեց Շոտլանդիայի իրենց տարեկիցների դեմ։
Մեր ընտրանին առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0:2 հաշվով, սակայն Վարազդատ Ավետիսյանի սաները երկրորդ կեսում ուշքի եկան ու կարողացան բեկել հանդիպման ընթացքը` 62-71-րդ րոպեների ընթացքում մրցակցի դարպասն ուղարկելով երեք գնդակ։
Հայաստանի Մ-19 տարեկանների գոլերը խփեցին Սպարտակ Հայրապետյանը, Համլետ Մինասյանը և Արթուր Սերոբյանը, իսկ մրցակցի կազմից աչքի ընկան Ադամ Բրուքսը և Լիեմ Սմիթը։
Այսպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականը հիասքանչ comeback արեց և հաղթեց 3:2 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Խորվաթիա Մ-19 4:0 Ջիբրալթար Մ-19
Հավելենք, որ յուրաքանչյուր խմբից հաջորդ փուլ են դուրս գալիս լավագույն երկու հավաքականները։
Նշենք, որ Վարազդատ Ավետիսյանի սաները նոյեմբերի 13-ին կմրցեն Խորվաթիայի, իսկ ամսի 16-ին` Ջիբրալթարի Մ-19 տարեկանների հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Սերոբյան, Համլետ Մինասյան, Հայաստանի-Մ19-հավաքական, Շոտլանդիայի-Մ-19-հավաքական, Սպարտակ Հայրապետյան, Վարազդատ-Ավետիսյան