Հայաստանի հավաքականը մեծ դժվարությամբ ոչ-ոքի կորզեց Չեռնոգորիայից 🎥
Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի հետ։
Արդեն 25-րդ վայրկյանին Հայաստանի հավաքականից հաշիվը բացեց Էդուարդ Սպերցյանը, սակայն հետագայում մրցակիցը երկու գոլ խփեց ու առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկան Վասիլիե Աջիչն ու Անդրիա Բուլատովիչը։
Խաղավերջն անցնում էր Ջոն վան’տ Սխիպի սաների առավելությամբ, որոնց հաջողվեց, ամեն դեպքում, ոչ-ոքի կորզել. 81-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով աչքի ընկավ Սպերցյանն ու դուբլ գրանցեց։
Խաղավերջում նոր գոլեր չեղան. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին և աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրում կընդունի Պորտուգալիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից