Հայաստանի հավաքականի հայտացուցակը Բելառուսի դեմ հանդիպման համար 📸
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Բելառուսի թիմի դեմ ընկերական հանդիպման համար նախատեսված հայտացուցակը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը
Դարպասապահներ – Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Արման Ներսեսյան («Արարատ-Արմենիա»), Գոռ Մատինյան («Ուրարտու»)։
Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան, Խուլիո Բուենո (բոլորը` «Արարատ-Արմենիա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Ստյոպա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա)։
Կիսապաշտպաններ – Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Կառլեն Հովհաննիսյան («Փյունիկ»), Տիգրան Ավանեսյան («Օրենբուրգ», Ռուսաստան), Արթուր Ասկարյան (ԲԿՄԱ Երևան), Գոռ Մանվելյան («Նոա»), Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»)։
Հարձակվողներ – Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան), Հրանտ-Լեոն Ռանոս («Այնտրախտ Բրաունշվայգ», Գերմանիա), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան (ԲԿՄԱ Երևան), Ֆին Գերագուսյան («Սանդեռլենդ Մ21», Անգլիա), Կարեն Մելքոնյան («Ուրարտու»)։
Հայաստանի հավաքականը մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի թիմի հետ։
Նախատեսված էր, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մարտի 26-ին Աբու Դաբիում ևս մեկ ընկերական հանդիպում պետք է անցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ, բայց, Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակով պայմանավորված, խաղը չեղարկվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
