Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը 📸
Հայաստանի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում առաջին մարզումը կանցկացնի մարտի 22-ին` 18:00-ին։
Հավաքի առաջին օրը հավաքականի ճամբարին կմիանան հետևյալ ֆուտբոլիստները.
- Հենրի Ավագյան – «Փյունիկ»
- Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»
- Արման Ներսեսյան – «Արարատ Արմենիա»
- Գոռ Մատինյան – «Ուրարտու»
- Կամո Հովհաննիսյան – «Արարատ Արմենիա»
- Արսեն Սադոյան – «Ալաշկերտ»
- Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
- Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
- Խուլիո Բուենո – «Արարատ-Արմենիա»
- Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)
- Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
- Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ»
- Արթուր Ասկարյան – ԲԿՄԱ Երևան
- Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
- Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
- Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ Երևան
- Ֆին Գերագուսյան – «Սանդեռլենդ Մ21» (Անգլիա)
Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները հավաքին կմիանան մարտի 23-24-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի թիմի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ