Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է ինդոնեզական ակումբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն տեղափոխվել է Ինդոնեզիան ներկայացնող «Մալուն Յունայթեդ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր։
«Մալուն Յունայթեդը» Ինդոնեզիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է երրորդ տեղը և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու բարձրագույն խմբում։
32-ամյա Անգուլոն 2023 թ. հունվարից վարձավճարով հանդես էր գալիս «Ալաշկերտում»` 44 խաղում խփելով 1 գոլ։ Նրա տրանսֆերային իրավունքը 2021 թ. հունվարից պատկանում էր «Արարատ-Արմենիային», որի կազմում 51 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Անգուլոն հայկական ակումբներից 2015-2021 թթ. էլ պաշտպանել է «Գանձասար-Կապանի» գույները, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 151 անգամ` դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Վբեյմար Անգուլոն նաև Հայաստանի հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրել է 10 հանդիպում, խփել 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Արարատ-Արմենիա, Ինդոնեզիայի առաջնություն, Հայաստանի-հավաքական, Մալուն Յունայթեդ, Վբեյմար Անգուլո