Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը 📸
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը 📸
14/10/2025 - 14:38

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կմրցի Իռլանդիայի թիմի դեմ։

ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը.

Դարպասապահներ – 1. Օգնյեն Չանչարևիչ, 12. Արսեն Բելգարյան, 16. Հենրի Ավագյան։

Պաշտպաններ – 2. Սերգեյ Մուրադյան, 3. Էրիկ Փիլոյան, 4.Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 13. Կամո Հովհաննիսյան, 19. Էդգար Գրիգորյան, 20. Դավիդ Դավիդյան, 22. Էրիկ Սիմոնյան։

Կիսապաշտպաններ – 6. Ուգոչուկվու Իվու, 7. Ժիրայր Շաղոյան, 8. Էդուարդ Սպերցյան, 9. Արթուր Սերոբյան, 10. Լուկաս Սելարայան, 11. Տիգրան Բարսեղյան, 14. Կարեն Մուրադյան, 15. Նարեկ Աղասարյան, 21. Նաիր Թիկնիզյան, 23. Վահան Բիչախչյան։

Հարձակվողներ – Հրանտ-Լեոն Ռանոս, 18. Արթուր Միրանյան։

Նախորդ հանդիպման համեմատ` Հայաստանի հավաքականի հայտացուցակում մեկ փոփոխություն է եղել. Կարեն Նալբանդյանին փոխարինել է Նարեկ Աղասարյանը։

Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, մեկնարկը` ժամը 22:45-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025