Հայաստանի հավաքականի հանդիպման տոմսերի արժեքները թանկացել են
Մեկնարկել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ ենթախմբի Հայաստան – Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Պետք է փաստել, որ Հայաստանի հավաքականի, նախորդ տնային հանդիպման համեմատ, տոմսերի արժեքները թանկացել են։
Նախորդ տնային խաղը Հայաստանի հավաքականն անցկացրել է հունիսի 7-ին։ Այդ ժամանակ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ընկերական հանդիպում է անցկացրել Ղազախստանի դեմ և հաղթել 2:1 հաշվով։
Այդ խաղում տոմսերն ունեցել հետևյալ արժեքները.
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ – 1000 դրամ
Արևելյան տրիբունա – 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա – 8000 և 10000 դրամ։
Լատվիայի դեմ խաղում տոմսերը կարժենան`
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ – 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա – 5000-12000 դրամ
Արևմտյան տրիբունա – 10000-16000 դրամ։
Տոմսերի վաճառքն իրականացվում է https://tickets.ffa.am/ կայքում։ Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։
Հավելենք, որ Հայաստան – Լատվիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 7-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ C դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված են նաև Հյուսիսային Մակեդոնիայի ու Ֆարերյան Կղզիների հավաքականները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ