Հայաստանի հավաքականի հայտացուցակում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել
Հայաստանի հավաքականի հայտացուցակում կրկին փոփոխություն է տեղի ունեցել։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հովհաննես Համբարձումյանը հավաքականին վնասվածքով էր միացել և բուժզննումից հետո պարզ է դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մեր թիմի առաջիկա հանդիպումները։
Համբարձումյանին Հայաստանի հավաքականի հայտացուցակում փոխարինել է «Փյունիկի» աջ պաշտպան Դավիդ Դավիդյանը։
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականին չի միացել նաև Նաիր Թիկնիզյանը։ Մոսկովայի «Լոկոմոտիվի» պաշտպանի փոխարեն առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Էդգար Գրիգորյանը։
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 22-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի, իսկ մարտի 26-ին Պրահայում` Չեխիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ Դավիդյան, ընկերական-հանդիպումներ, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան, ՀՖՖ