Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի
Ինչպես տեղեկացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Twitter-յան օգտահաշիվը, մեր հավաքականը 2020 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ազգային հավաքականի դեմ։
Այլ մանրամասներ կարծես թե դեռևս հայտնի չեն։
Նշենք, որ Քուվեյթի հավաքականի դեմ մեր առաջին հանդիպումը չի լինելու։ 2005 թվականի մատրի 18-ին կողմերն ընկերական հանդիպում են անցկացրել Քուվեյթում․ այդ մեր հավաքականը 1։3 հաշվով զիջեց մրցացկին։
# Հայաստան-Քուվեյթ, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Քուվեյթի հավաքական