Հայաստանի հավաքականը պատմություն կերտեց՝ հաղթելով Հյուսիսային Մակեդոնիային🎥
Նոյեմբերի 18-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։
Խոակին Կապառոսի սաները կարողացան մրցակցին հաղթել 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 55-րդ րոպեին խփեց Հովհաննես Համբարձումյանը։
Հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր, շրջանցեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին և C դիվիզիոնի 2-րդ խմբում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Մերոնք Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգան արդեն B դիվիզիոնում, ինչպես նաև նվաճեցին C դիվիզիոնի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը մնաց 9 միավորով և զբացրեց 2-րդ հորիզոնականը։
# Ազգերի լիգա, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, Հովհաննես-Համբարձումյան