Հայաստանի հավաքականը մեկնել է Կիպրոս

Հայաստանի հավաքականը մեկնել է Կիպրոս

16/11/2020 - 23:04

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը մեկնել են Կիպրոս, որտեղ նոյեմբերի 18-ին կկայանա Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին՝ 6-րդ տուրի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։

Հանդիպումը ի սկզբանե որոշված էր, որ պետք է կայանա Երևանում, սակայն հասկանալի պատճառներով այն տեղափոխվեց Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլ, իսկ խաղը կկայանա տեղի GSP մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։00-ին։

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Նիկոսիայի «Լենդմարկ» հյուրանցում:

Նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 17:15-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին՝ GSP մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023