Հաստատվել է Հայաստան – Ռումինիա հանդիպման մրցավարական բրիգադը
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ռումինիայի հավաքականի դեմ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրորդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։
Հիշեցնենք, որ մեկնարկային երկու խաղերում Հայաստանի հավաքականը հաղթել է համապատասխանաբար Լիխտենշտեյնի (1:0) և Իսլանդիայի (2։0) հավաքականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Լիխտենշտեյն-Հայաստան, Հայաստան-Իսլանդիա, Հայաստան-Ռումինիա, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ