Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի

25/06/2020 - 14:36

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, սույն թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի հավաքականի դեմ։

«Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: 

Հայաստանի և Ալբանիայի ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են 5 անգամ: 1 խաղում հաղթել է Հայաստանի ազգային հավաքականը, 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 3 անգամ էլ հաջողության է հասել Ալբանիայի ընտրանին»,- գրված է ՀՖՖ պաշտոնական հայտարարության մեջ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023