Հայաստանի կանանց հավաքականը 0:10 հաշվով պարտվեց Նորվեգիային
Կանանց ֆուտբոլի 2023 թ. առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Նորվեգիայի ընտրանուն։
Ցավոք, Արմեն Սանամյանի սաներն ոչինչ չկարողացան առաջարկել մրցակցին և պարտվեցին 0:10 հաշվով։
Նշենք, որ բացի Նորվեգիայի և Հայաստանի հավաքականներից, F խմբում ընդգրկված են նաև Ալբանիայի, Կոսովոյի, Լեհաստանի և Բելգիայի ընտրանիները։
Հավելենք, որ Հայաստանի կանանց հավաքականն ԱԱ-2023-ի որակավորման փուլի շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 21-ին և Երևանում կընդունի Լեհաստանի ընտրանուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արմեն Սանամյան, Կանանց աշխարհի առաջնություն-2023, կանանց ֆուտբոլ, Կանանց-ԱԱ, Հայաստանի կանանց հավաքական, Նորվեգիայի կանանց հավաքական