Հայաստանի 2018-19 թ. առաջնության լավագույն ռմբարկուն հեռացել է Լոռիից

Հայաստանի 2018-19 թ. առաջնության լավագույն ռմբարկուն հեռացել է Լոռիից

19/07/2019 - 13:58

«Լոռի» ՖԱ-ն տեղեկացնում է, որ Ջոնել Դեսիրեի վարձակալությունը ակումբում ավարտվել է, և ֆուտբոլիստի բոլոր իրավունքները կրկին պատկանում են Հայիթին ներկայացնող «Միրեբալայիս» ակումբին:

«Երկարատև և ծանր բանակցությունները, ցավոք, արդյունք չտվեցին,  և «Լոռին» չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ Դեսիրեի ակումբի հետ՝ ֆուտբոլիստին Վանաձորում պահելու հարցում»,- գրված է հայտարարությունում:

Ջոնել Դեսիրեն «Լոռիի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 17 գոլի և 5 գոլային փախանցման հեղինակ: Հայիթիի  ազգային հավաքականի հարձակվողը ճանաչվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Դեսիրեին կատարած մեծ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար: Ակումբը հաջողություն է մաղթել Ջոնելին հետագա ընթացքում:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023