Հայաստան – Պորտուգալիա. Նախախաղային ծրագիրը
Հաստատվել է աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման նախաղային ծրագիրը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը կկայանա օգոստոսի 5-ին «Հանրետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում, մեկնարկը` ժամը 12:00։
Պորտուգալիայի հավաքականի նախաղային մարզումը կմեկնարկի ժամը 18:00-ին, վայրը` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա։ Մարզման 15 րոպեն բաց կլինի ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստներից մեկի նախաղաղային մամուլի ասուլիսը կկայանա օգոստոսի 5-ին` 13:00-ից սկսած։ Վայրը` «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահ։
Հայաստանի ազգային հավաքականը նախաղային մարզումը կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկը` ժամը 19:00-ին։ Այս մարզումը նույնպես 15 րոպե բաց կլինի ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար։
Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին` 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Հայաստան-Պորտուգալիա, Հայաստանի-հավաքական, Մունդիալ-2026, Պորտուգալիայի հավաքական