Հայաստան – Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, սեպտեմբերի 10-21-ն ընկած ժամանակահատվածում Եվրո-2024-ի որակավորման փուլի և եվրագավաթային բոլոր հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Մարոկկոյում տեղի ունեցած ավերիչ երկրաժաշարժի զոհերի։
Այդ հանդիպումների թվում է նաև Եվրո-2024-ի որակավորման փուլի D խմբի 6-րդ տուրում կայանալիք Հայաստան – Խորվաթիա հանդիպումը, որը կկայանա սեպտեմբերի 11-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։
Հավելենք, որ սեպտեմբերի 8-ին Մարոկկոյի Ալ Հաուզ շրջանում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 2000 մարդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Խորվաթիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, ՈւԵՖԱ