Հայաստան – Լատվիա հանդիպման մրցավարական անձնակազմը

Հայաստան – Լատվիա հանդիպման մրցավարական անձնակազմը

18/06/2023 - 14:29

Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Լատվիայի ընտրանու դեմ։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպումը սպասարկելու է Սլովակիան ներկայացնող մրցացարական անձնակազմը։

Գլխավոր մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը, ում եզրերում կօգնեն Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, իսկ չորրորդ պաշտոնյան լինելու է Մարտին Դոհալը։

VAR համակարգի մրցավարները լինելու են գերմանացիներ Սյորեն Ստորկսն ու Պասկալ Մյուլլերը։

Հավելենք, որ Հայաստան – Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023