Հայաստան-Ալբանիա հանդիպումը չի կայանա
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է։
«Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:Չեղարկվել են նաև Հայաստան-Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները:ՈՒԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս: ՈՒԵՖԱ-ի ներկայիս մոտեցմամբ, եթե որոշվի, որ Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացվելու է արտերկրում, ապա Ադրբեջանի հավաքականը ևս իր տնային հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ կանցկացնի չեզոք դաշտում:Ավելացնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ կառավարությունից ստացել էր Հայաստան-Ալբանիա և Հայաստան-Վրաստան հանդիպումը Երևանում անցկացնելու անվտանգության երաշխիքները, որոնք համապատասխան կարգով ուղարկվել էին ՈՒԵՖԱ»,- նշվում է ՀՖՖ-ի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 3-րդ տուրի շրջանակում կայանալիք Հայաստան-Վրաստան հանդիպումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 11-ին՝ Երևանում։
# Ազգերի լիգա, Ալբանիայի հավաքական, ընկերական-հանդիպումներ, Հայաստան-Ալբանիա, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, ՈւԵՖԱ