Հայ ֆուտբոլիստն առաջին գոլն է խփել շվեդական ակումբում և հաղթանակ պարգևել իր թիմին 🎥
Շվեդիայի երրորդ դիվիզիոնի 8-րդ տուրում «Ասիրիսկան» տանը 2:1 հաշվով հաղթել է «Էսկիլստունային»։
Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ կիսապաշտպան Էդմոնդ Ղուկասյանը, որը 42-րդ րոպեին գրավել է կրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին։
21-ամյա ֆուտբոլիստն այս տարվա մարտին է տեղափոխվել «Ասիրիսկա» և առաջին գոլ խփեց նոր ակումբում։
«Ասիրիսկան» 9 միավորով 11-րդ տեղում է 16 ակումբների պայքարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից