Հայ երկրպագուն գտվնում է ֆիննական բանտում
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում 0։3 հաշվով պարտություն կրեց Ֆինլանդիայի հավաքականից։ Հանդիպման ընթացքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկում քաղաքի ոստիկանության կողմից, որտեղ պահվում է մինչև օրս։ Այս մասին իմանում ենք urishfootball.am-ից։
Հանդիպման ընթացքում ֆինն երկրպագուները սկսել են պրովոկացիայի դիմել հայ երկրպագուներին, ինչից հետո մեր երկրպագուների նյարդերը տեղի են տվել, ինչի արդյունքում ճայթրուկ է նետվել չեզոք գոտի, որը դիպչել է մի քանի անձանց։ Արդյունքում Երվանդը, որն, ըստ տեղեկությունների նետել էր ճայտրուկը, բերման է ենթարկվել Տուրկուի ոստիկանություն։ Ֆիննական ոստիկանությունում խաղից հետո ժամանած հայ երկրպագուներին հավաստիացրել են, որ ամեն ինչ կպարզվի և հաջորդ օրը Երևանդը կուղևորվի հայրենիք, ինչը սակայն տեղի չի ունեցել։ Դեպքից անցել է երեք շաբաթից ավել, իսկ Երևանդը դեռևս գտնվում է ֆիննական բանտում։
Հայտնի է նաև, որ անգամ Երվանդին տրամադրված փաստաբանը չի խոսում անգլերեն, ինչը առանձնակիորեն դժվարեցնում է մեր հայրենակցի հաղորդակցությունը տեղի իրավապահ մարմինների հետ։
# FAF, Ֆինլանդիա-Հայաստան