Համբուրգի կիսապաշտպանի հաղթական հիասքանչ գոլը Հերտայի դեմ անցումային խաղում🎥
Անցումային հանդիպման շրջանակում Երկրորդ Բունդեսլիգայի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած «Համբուրգը» Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց առաջնությունը Բունդեսլիգայի 16-րդ հորիզոնականում ավարտած «Հերտայի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ. 57-րդ րոպեին «Համբուրգին» հաղթանակ պարգևեց Լյուդովիտ Ռայսի խփած հիասքանչ գոլը։
Նշենք, որ դիմականության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 23-ին` Համբուրգի «Ֆոլկպարկշտադիոն» մարզադաշտում` Երևանի ժամանակով 22:30-ից սկսած։
Հավելենք, որ եթե դիմակայությունն ավարտվի «Համբուրգի» հաղթանակով, ապա Գերմանիայի հյուսիսում տեղակայված ակումբը 4 տարի անց կվերադառնա Բունդեսլիգա, իսկ «Հերտայի» հաղթանակի դեպքում բեռլինյան ակումբը կպահպանի տեղը ֆուտբոլային էլիտայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Երկրորդ Բունդեսլիգա, Լյուդովիտ Ռայս, Համբուրգ, Հերտա