Համացանցում հերթական լուսանկարն է հայտնվել Սոնի զինծառայությունից
Ինչպես գիտեք «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հին Մին Սոնը ապրիլին զորակոչվել է բանակ։
27-ամյա ֆուտբոլիստը Չեդջու կղզում անցնում է ծովային հետևակի բազային գիտելիքների վերապատրաստում։ Սոնի ծառայությունը կտևի մոտ երեք շաբաթ և «Տոտենհեմի» մարզաբազա կվերադառնա մայիսին։
Այսօր համացանցում Սոնի ծառայությունից հերթական լուսանկարն է հայտնվել, որը հրապարակել են «Տոտենհեմի» երկրպագուների Twitter-յան էջը։
Նշենք, որ Հարավային Կորեայում պարտադիր ծառայությունը տևում է 21 ամիս, սակայն եթե որևէ մեկը մարզական հաջողության է հասնում երկրի դրոշի ներքո, ապա այն կրճատվում է մինչև մեկ ամիս։ Սոնը 2018 թվականին Հարավային Կորեայի հավաքականի հետ նվաճել է Ասիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։
# Հին Մին Սոն, Տոտենհեմ