Հակիմին նույնպես իր գոլը նվիրել է Էրիկսենին🎥
Մարոկկոյի հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն։
Մարոկկացիների միակ գոլը 51-րդ րոպեին խփել է Աշրաֆ Համիմին, ով խփած գնդակը նվիրել է «Ինտերում» իր թիմակից Քրիստիան Էրիկսենին։
22-ամյա ֆուտբոլիստը խփած գոլից հետո ձեռքի մատներով ցույց է տվել 24 թիվը։ Դանիացի ֆուտբոլիստը հենց այդ համարի մարզաշապիկով է հանդես գալիս միլանյան ակումբի կազմում։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման 42-րդ րոպեին Էրիկսենը, առանց որևէ բախման, ուշագնաց եղավ։
Դանիայի հավաքականի բուժանձնակազմը նրան երկար ժամանակ օգնություն ցույց տվեց և, ի վերջո, նրա դեմքին արհեստական շնչառության սարք դրեցին ու դաշտից դուրս տարան` հոսպիտալացնելով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշրաֆ Հակիմի, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, ընկերական-հանդիպումներ, Ինտեր, Մարոկկոյի հավաքական, Քրիստիան-Էրիկսեն