Հակիմին առաջ է տանում ՊՍԺ-ին` ապահովելով իր թիմի դրամատիկ հաղթանակը🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 7-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Մեցի» դեմ։
Հանդիպման հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին. Աշրաֆ Հակիմին առաջ մղեց փարիզյան ակումբին։
Խփած գոլից հետո էլ Մաուրիսիո Պոչետինոյի սաները շարունակում էին վերահսկել հանդիպման ընթացքը և ունեին տարածքային առավելություն, սակայն չկարողացան մեծացնել հաշվի տարբերությունը։
Դեռ ավելին` 39-րդ րոպեին «Մեցի» ֆուտբոլիստներն անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Կիկի Կույատեն։
Առաջին կեսն ավարտվեց 1:1 հաշվով։
Երկրորդ խաղակեսում «Պարի Սեն-Ժերմենի» առավելությունն առավել քան ակնհայտ էր. հյուրերն ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում խփել հաղթական գնդակը։
Երբ թվում էր` խաղն ավարտվելու է 1:1 հաշվով, 90+5-րդ րոպեին Աշրաֆ Հակիմին կրկին հերոսացավ, դարձավ դուբլի հեղինակ և դրամատիկ հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին
Այսպիսով, ՊՍԺ-ն հաղթեց 2: 1 հաշով. ՊՍԺ-ն Լիգա 1-ի շրջանակում տոնեց 7-րդ անընդմեջ հաթանակը, վաստակեց 21 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Մեցը» մնաց 3 միավորով և զբաղեցնում է վերջին` 20-րդ հորիզոնականը։
# Աշրաֆ Հակիմի, Լիգա-1, Մաուրիսիո-Պոչետինո, Մեց, ՊՍԺ