Հալկի երկու ֆանտաստիկ գոլերը տուգանայինի իրացումից հետո🎥
Բրազիլայի Մինաս Ժեյրաս նահանգի 4-րդ տուրում «Ատլետիկո Մինեյրոն» 3:0 հաշվով հաղթեց «Դեմոկրատային»։
Հանդիպման հերոդ դարձավ «Ատլետիկոյի» հարձակվող Հալկը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։
36-ամյա ֆուտբոլիստը երկու գոլերն էլ խփեց տուգանայինի իրացումից հետո։
Հատկանշական է, որ երկրորդ գոլի ժամանակ գնդակն ընթացել է 120 կմ/ժ արագությամբ։
Հավելենք, որ «Ատլետիկո Մինեյրոն» այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր և Մինաս Ժեյրաս նահանգի առաջնության A խմբում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մինեյրո, Հալկ