Հալանդի նորամուտն ու առաջին գոլը. Մանչեսթեր Սիթին հաղթեց Բավարիային🎥
«Մանչեսթեր Սիթին» ու «Բավարիան» շարունակում են միջմրցաշրջանային հատվածը` մինյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաքի «Լամբո Ֆիլդ» մարզադաշտում։
Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 12-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը խփեց թիմի նորեկ Էրլինգ Հալանդը։
Նշենք, որ նորվեգացի հարձակվողը «քաղաքաբնակների» շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։
Հավելենք, որ թե՛ «Բավարիան» և թե՛ «Մանչեսթեր Սիթին» ավարտեցին միջմրցաշրջանային հատվածը։
Արդեն հուլիսի 30-ին երկու ակումբներն էլ կանցկացնեն Գերմանիայի ու Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումն ու կմրցեն համապատասխանաբար «Լայպցիգի» և «Լիվերպուլի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի սուպեր գավաթ, Բավարիա, Գերմանիայի Սուպեր գավաթ, Էրլինգ Հալանդ, ընկերական-հանդիպումներ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա