Հալանդը Պրեմիեր լիգայում  գրանցած հեթ-տրիկների քանակով հավասարվել է Ռոնալդուին

Հալանդը Պրեմիեր լիգայում գրանցած հեթ-տրիկների քանակով հավասարվել է Ռոնալդուին

03/10/2022 - 15:09

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 6:3 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Քաղաքաբնակների» կազմում այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց նաև Էրլինգ Հալանդը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Նորվեգացի հարձակվողը «Սիթիի» շարքերը համալրելուց հետո 3 անգամ արդեն դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է B/R Football-ի Twitter-ի պաշտոնական էջը, Պրեմիեր լիգայում գրանցած հեթ-տրիկների քանակով Հալանդը հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Հատկանշական է, որ Հալանդին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 8, իսկ Ռոլանդուին` 232 հանդիպում։

Նշենք, որ Պրեմիեր լիգայի շրջանակում գրանցած հեթ-տրիկների քանակով ռեկորդակիրը «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն է, ով դարձել է 12 հեթ-տրիկի հեղինակ։

Ագուերոյին, 11 հեթ-տրիկով, հաջորդում է Ալան Շիրերը («Նյուքասլ», «Բլեքբեռն»), իսկ «Լիվերպուլի» լեգենդար նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը մեկ խաղում մրցակիցների դարպասը 3 գոլ ուղարկել է 9 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023